Ո՞ՒՐ ԷԻՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 5-ին կայանալիք Երեւանի ավագանու ընտրություններին «Բարգավաճ Հայաստան»-ը մասնակցելու է «Սկսենք  Երեւանից» եւ «Փոխելու ենք» կարգախոսներով: Անշուշտ, Հայաստանում քաղաքական ուժերի նախընտրական կարգախոսների եւ իրական գործունեության անհամատեղելիությունը նորություն չէ, խնդիրը, թերեւս, անհամատեղելիության չափն է: Կոնկրետ այս դեպքում դժվար է բացատրել, թե ինչու է ԲՀԿ-ն որոշել միայն հիմա սկսել Երեւանից, եւ ինչն էր խանգարում այդ կուսակցությանը որեւէ բան փոխել անցած 4 տարիներին, երբ ավագանու 17-հոգանոց ԲՀԿ խմբակցությունը հանդես էր գալիս ՀՀԿ-ական քաղաքապետի որոշումների դակիչի դերում: Կարծում ենք՝ երեւանցիները շատ լավ հիշում են, որ անցած տարիների ընթացքում ավագանու ընդամենը մեկ ԲՀԿ-ական անդամ` խմբակցության ղեկավար Արման Վարդանյանն է փորձել ինչ-որ բան փոխել, ինչի արդյունքում նա սեփական կուսակցության որոշմամբ ստիպված եղավ հրաժարական տալ:




Լրահոս