Սերժ Սարգսյանի տապալված այցի խայտառակ մանրամասները. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սերժ Սարգսյանի՝ Սյունիքի մարզ կատարած վերջին այցելությունից հետո, որը տեղի  ունեցավ այս տարվա հոկտեմբերի 13-ին, Կապանի բնակիչները նկատել են, որ իրենց քաղաքի միջով հոսող Վաչագան գետի ջուրն աղտոտվել է, մասնավորապես, լվացքաջրի պես փրփրած է: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն այդ մասին ահազանգել է ՀՀ բնապահպանության նախարարության մարզային կառույցի ներկայացուցիչներին, որոնք ջրից փորձանմուշներ են վերցրել՝ աղտոտման պատճառները պարզելու համար:

«Մեղու» ՀԿ ներկայացուցիչ Վլադիկ Ղուկասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում պատմել է, որ Սերժ Սարգսյանի այցելությանն ընդառաջ մարզի իշխանությունները հատուկ տեխնիկայի եւ սարքավորումների օգնությամբ մաքրել են գետի հունի մի մասը` կուտակված աղբի գարշահոտությունը վերացնելու համար: Իսկ թե ինչ նյութեր են նրանք այդ աշխատանքների ընթացքում օգտագործել, պարզ կլինի, երբ հայտնի կլինեն վերը նշված փորձաքննությունների արդյունքները: Առայժմ փաստ է, որ բնապահպանական այդ աղետից հետո գետում նաեւ ձկներն են սատկել»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս