Իշխանությունը սկսել է թաղային հեղինակությունների հավաքագրումը, իսկ վերջիններս իրենց պահանջներն ունեն. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայտնի իրողություն է, որ Հայաստանի համապետական ընտրությունների ժամանակ իշխանությունների ամենաառանցքային «գործիքը» թաղային հեղինակություններն են, որոնց էլ հիմնականում հանձնարարվում է ընտրությունների կեղծման գործընթացը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 6-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ընդառաջ իշխանությունների տարածքային պատասխանատուները սկսել են հավաքագրել թաղային հեղինակություններին: Սակայն առայժմ թաղային շատ հեղինակություններ, կարծես թե, չեն շտապում հանրաքվեի արդյունքների համար պատասխանատվություն ստանձնել:

Շատերը, տարբեր պատճառաբանություններով, փորձում են խուսափել հանրաքվեի ժամանակ այո ապահովելու գործից: Պարզվում է` նրանք վստահ չեն, որ իշխանություններն այս անգամ եւս իրենց չեն «քցի», ինչպես 2013-ի նախագահական ընտրություններից հետո: Դրա համար էլ հիմա թաղային շատ հեղինակությունները, «զբաղված» ձեւանալով, փորձում են հստակ խոստում ստանալ, որ իրենց «ծառայությունն» անպայման կվարձատրվի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս