Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ. Շմայս. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ էթիկայի ժամանակավոր հանձնաժողովը նոյեմբերի 10-ին կքննարկի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցի դիմումն՝ ընդդեմ ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ Առաքել Մովսիսյանի՝ Շմայսի: Հիշեցնենք, որ Մովսիսյանը սպառնացել էր «գլխատել ու բռնաբարել» պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հասցեին բացասական արտահայտվողներին:

«Իրանք էդքան մեղք չունեն, ինչքան իրենց պապաները, պապաներին պետք է անպայման ճարվի եւ գլխատվի, անձամբ իմ ձեռքն էլ որ ընկնի, կգլխատեմ: Կոչ եմ անում՝ վեր ընգնեն իրանց տեղը, Աստված մի արասցե, որ բռնեցի, հաստատ իրանք բռնաբարվելու են»,- ասել էր Շմայսը: «Ժողովուրդ»-ը երեկ պատգամավոր Մովսիսյանից փորձեց պարզել՝ արդյո՞ք նա կմասնակցի նշված հանձնաժողովի նիստին: Պատգամավորն ասաց, որ ինքը նիստի վերաբերյալ որեւէ նամակ չի ստացել. «Կարող ա ԱԺ-ում ա, ես էլ Աժ չեմ գնացել, դրանից տեղյակ չեմ»: Իսկ ճշտող հարցին, թե եթե ստանա, կգնա, նա պատասխանեց. «Մեծ հաճույքով կգնամ, ի՞նչ ա եղել, որ»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս