«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հետաքրքիր «մանրամասներ» են պատմում Հովիկ Աբրահամյանի թոռների կնունքից. պարզվում է՝ այդ արարողության ժամանակ 3 անգամ խմել են «նախագահ ջանի»` Սերժ Սարգսյանի կենացը: Կնունքի սկզբում առաջին կենացն ասել է հավաքի թամադա «Ժպիտ Գարիկը»: Ապա՝ ծանր ու մեծ, ոտքի է կանգնել Հովիկ Աբրահամյանը, բաժակ բարձրացրել, դիմելով խնամի-քավոր Գագիկ Ծառուկյանին. «Նիկոլայիչ ջան, ես հիմա քո ամենասիրած կենացն եմ խմում, որը դու ես միշտ խմում. մեր երկրի նախագահի` Սերժ Սարգսյանի կենացը:
Ժողովուրդ ջան, ուզում եմ բոլորիդ ասեմ-զգուշացնեմ, որ իմանաք. փողը, պաշտոնը, դիրքը, հաջողությունը` էդ ամեն ինչն անցողիկ, ժամանակավոր ու հեչ բաներ են, կարեւորը, որ մենք բոլորս մեր նախագահի կողքը պետք է կանգնած լինենք` բոլոր հարցերում, ու աջակցենք իրեն»: Ու առաջարկել է բոլորին հոտնկայս «խմել էդ սուրբ կենացը»: Կարծում ենք՝ այլեւս կասկած չկա, թե ով է լինելու հաջորդ վարչապետը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: