Երեկ՝ լրագրողների հետ հանդիպմանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ դրական տեղաշարժ է համարում վերջերս մետրոյի «Երիտասարդական» կայարանին հարակից անցումի տակ գրքերի տոնավաճառի փակումը: «Սա մեր իշխանությունների քիչ ճիշտ քայլերից մեկն էր, քանի որ այդ շուկան եւ իշխանությունների բացթողումները բերել էին նրան, որ մեր հասարակությունը դարձել էր գողացված ապրանքի սպառող»,-նկատել է Ա. Մարտիրոսյանը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գրավաճառներից մեկը՝ Վռամ Մարտիրոսյանը, տնօրենի հայտարարությունից զայրացած, տեղեկացրեց, որ «Անտարես»-ի տպագրած գրքերի 90 տոկոսն իրենք են վաճառել: «Գողացված գրքեր մենք երբեւէ չենք վաճառել: Ավելին ասեմ, նրա մարդիկ բերում, գետնանցումում գրքեր էին վաճառում, ուրեմն ինքն իրենի՞ց է գողացել, բերել ու վաճառել»,- հարցադրեց գրավաճառ Վռամը:
ԳՈՂԱՑԵ՞Լ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ