Եգիպտոսում A321-ի ուղևորների մի մասը մահացել է պայթյունի հետևանքով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտոսում Airbus A321-ի կործանման պատճառ կարող էր հանդիսանալ ոչ մեծ ռումբի պայթյունը, որը թաքնված է եղել ուղևորների ուղեբեռում կամ ֆյուզելյաժից մեկի մեջ, փոխանցում է «Коммерсантъ»-ը՝ հղում անելով ավիաաղետի հետաքննությանը մոտ աղբյուրին:

Ռումբի ակտիվացման համար կարող էր ժամանակավոր թայմեր կիրառվել: «Եթե ռումբը տեղակայված է եղել ինքնաթիռի պոչային հատվածում, դրան կարող էր միացված լիներ ցուցիչ, որը կարգելափակեր էլեկտրական միացումը մեծ բարձրության վրա  սահմանված ճնշման անկման դեպքում»,-հայտնել է աղբյուրը՝ նշելով, որ Եգիպտոսում իսլամիստների ստորաբաժանումները բավականին որակավորված են, որպեսզի նման սարք տեղադրեն:

Զոհվածների մարմինների վնասվածքների վերլուծությունը վկայում է, որ ուղևորների մի մասը մահացել է օդում պայթյունի հետևանքով:

Նախօրեին France 2 հեռուստաալիքի աղբյուրը հայտնել էր, որ ինքնաթիռի սև արկղի ձայնագրություններում պայթյունի ձայն է լսվում: Քննիչի խոսքով՝ պայթյունը ինքնաթիռի շարժիչի անսարքության հետևանք չի եղել:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս