Չինացի ֆուտբոլային մեկնաբան Դոնգ Լուն քնել է Չեմպիոնների լիգայի «Ռեալ» – ՊՍԺ հանդիպման ռեպորտաժը վարելիս: Դրա համար նա հեռացվել է աշխատանքից, հաղորդում է Dailymail-ը:
46-ամյա Դոն Լուն հանդիպումը մեկնաբանել է գործընկերոջ հետ և քնել հանդիպման ավարտից 20 րոպե առաջ: 79-րդ րոպեին հեռուստադիտողները եթերում լսել են մեկնաբանի խռմփոցը: Դոնգ Լուն արդարացել է, որ շատ վաղ է արթնացել, իսկ հանդիպումը մեկնարկել է տեղի ժամանակով 3:45-ին: