«Պաշտոնանկության հետ կապված բացարձակապես ես մտավախություն չունեմ, եւ ոչ էլ վատ կզգամ, որ ինձ պաշտոնանկ անեն, բայց ոչ կեղծիքների համար: Մենք ոչ մի կեղծիք չենք կատարել եւ չենք էլ պատրաստվում կատարել»:
Մարզպետերն ո՜ւր, կեղծիքներն ո՜ւր: Իհարկե, Հայաստանի մարզպետերն աշխարհի ամենաանկախ, չքաղաքականացված պաշտոնյաներն են, երբեք իշխանություններին ծառայություններ չեն մատուցել, երբեք իշխանությունների համար ստիպողաբար ձայներ չեն հավաքել, իշխանություններին չեն շողոքորթել: Իսկ որ այդ մասին խոսում են, դա երեւի ուրիշ երկրի եւ ուրիշ մարզպետերի մասին է: Մեր մարզպետերը հոյակապ անձնավորություններ են եւ, ընդհանրապես, սուրբ են: Ու հազար ամոթ Րաֆֆի Հովհաննիսյանին, որ պահանջում է այդ գերազնիվ մարդկանց պաշտոնանկ անել: Վերջիվերջո, ամոթ է, չի կարելի, չէ՞: