Ինչպես ArmLur.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, նոյեմբերի 6-ին ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 22.10-ին 1995 թ. ծնված Խաչիկ Պողոսյանի վարած «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենան Մեծավան գյուղի թիվ 1 դպրոցի մոտ դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրասյուններին, այնուհետև՝ թիվ 33 տան ցանկապատին:
Պատահարի հետևանքով վարորդը և նրա ուղևոր` 1997 թ. ծնված Գարիկ Մխոյանը, տեղում մահացել են, իսկ մյուս 2 ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Նյութերով զբաղվում է Ստեփանավանի քննչական բաժինը: