189 զբոսաշրջիկներով բրիտանական ինքնաթիռին հաջողվել է խուսափել Շարմ էլ Շեյխ վայրէջքի ժամանակ հրթիռակոծությունից՝ Սինայում ռուսական A321-ի ավիաաղետից մոտ 2 ամիս առաջ: Այս մասին հայտնում է բրիտանական The Daily Mail պարբերականը՝ հղում անելով իրազեկ աղբյուրին:
Աղբյուրի փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 23-ին: Լոնդոնից մեկնող Thomson ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռը վայրէջքի ժամանակ տեսել է ինքնաթիռի ուղղությամբ թռչող հրթիռը: Առաջին օդաչուն ինքնաթիռը դեպի ձախ է շրջել, որի արդյունքում հրթիռը թռչել է ինքնաթիռից 300 մ հեռավորության վրա:
Դեպքի մասին իմացել են անձնակազմի միայն 5 անդամները: Ավելի ուշ նրանց հայտնել են, որ հրթիռն արձակվել է եգիպտացի զինծառայողների զորավարժությունների ժամանակ:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան