Ռուս և բրիտանացի զբոսաշրջիկների հեռանալուց հետո Եգիպտոսը կկորցնի զբոսաշրջային հոսքի 70%-ը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եգիպտական շուկան կկորցնի զբոսաշրջային հոսքի 70%-ը՝ Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի՝ թռիչքների դադարեցման մասին որոշման պատճառով, փոխանցում է «Ալ-Ահրամ» պարբերականը՝ հղում անել Եգիպտոսի տուրիզմի նախարարին առընթեր խորհրդատվական խորհրդի անդամ Մուհամեդ Յուսեֆի հայտարարությանը:

Մուհամեդ Յուսեֆը ուժեղ հարված է անվանել երկրի տուրիստական ոլորտին: Նրա խոսքով՝ Ռուսաստանն առաջին տեղն է զբաղեցնում զբոսաշրջիկների թվով: Անցած տարվա ընթացքում այն հասել էր 3 միլիոնի, իսկ Մեծ Բրիտանիայից զբոսաշրջային հոսքը կազմել էր 1 միլիոն:

Յուսեֆը հայտարարել է երկրի համար նոր զբոսաշրջային շուկաներում ներգրավվելու անհրաժեշտության մասին:

Նախօրեին Ռուսաստանը առաջարկել էր դադարեցնել Եգիպտոս ռուսական ավիացիայի թռիքները՝ մինչև A321-ի պատճառների մասին հստակ տեղեկության ստացումը: Այն հաստատել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Ավելի վաղ Շարմ էլ Շեյխի օդանավակայանում թիռչքները դադարեցրել էին Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Նիդեռլանդները, Գերմանիան, Լիտվան և Լատվիան:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս