Տարոն Մարգարյանն այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Պաշտոնական այցով ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում գտնվող Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ուղեկցությամբ այցելել է «Լենֆիլմ» կինոստուդիա: Բարձրաստիճան հյուրերին համառոտ ներկայացնելով ՌԴ ամենահին կինոստուդիաներից մեկի պատմությունը՝ «Լենֆիլմ»-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Պիչուգինը նշել է, որ ազգային կինոյի ոսկե ֆոնդում ներառված հայտնի շատ ֆիլմեր հենց այս կինոստուդիայի արտադրանք են:

Նկարահանման առաջին տաղավարում Երևանի քաղաքապետն ու Սանկտ Պետերբուրգի նահանագապետը ծանոթացել են կինեմատոգրաֆիայի ժամանակակից տեխնիկային, դիտել «Լենֆիլմ»-ի ամենահաջողված ռեկվիզիտների (բեմիրերի) ցուցահանդեսը: Առանձնակի կարևորելով կինոստուդիայի զարգացմանն ուղղված ծրագրերը՝ տնօրենը նշել է, որ հատկապես վերջին տարիներին զգալի աշխատանք է տարվել սարքավորումների արդիականացման, ինչպես նաև նոր ծրագրերի մշակման ուղղությամբ: Որպես կարևորագույն ձեռքբերում, կինոստուդիայի գլխավոր տնօրենն առանձնացրել է սեփական ֆիլմարտադրության վերականգնումը:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարականության հետ կապերի վարչություն




Լրահոս