Տարօրինակ և անսովոր ֆիլմերը հաճախ մեզ մտածելու տեղիք են տալիս և ստիպում ճիշտ հետևություններ անել և կյանքին այլ աչքերով նայել:
AdMe.ru-ն հավաքել է այնպիսի ֆիլմեր, որոնք առիթ են ստեղծում մանրամասն վերլուծել, քննարկել և ինչու չէ վերանայել մի քանի անգամ:
«Պահմտոցի» («Игра в прятки»)
Հոգեբան Դեվիդը փորձում է օգնել իր փոքրիկ դստերը համակերպվել մոր մահվան հետ: Նա փոքրիկի պահվածքում սկսում է տարօրինակ բաներ նկատել: Սկզբում Դեվիդը դա լուրջ չի ընդունում, բայց երբ սկսում են տարօրինակ երևույթներ տեղի ունենալ, հայրը փորձում է հասկանալ` ով է այդ Չառլի անունով ընկերը:
«Երկվորյակ» («Двойник»)
Այս ֆիլմը ստիպում է աշխատեցնել ուղեղը: Սայմոնը համեստ և հասարակ աշխատող է: Աշխատանքում նրան չեն նկատում, իսկ նրա երազանքների աղջիկն էլ անտեսում է նրան: Թվում է` այդպես կշարունակվի մշտապես, բայց մի անգամ հայտնվում է արտաքինով նրա երկվորյակը` Ջեյմսը, ով բնավորությամբ նրա հակապատկերն է: Ջեյմսը սկսում է վերցնել նրա կյանքը:
«Դոննի Դարկո» («Донни Дарко»)
Դոննի Դարկոյին երբեք սովորական տղա չեն համարել, ինչպես ասում են, նա տարօրինակ անձնավորություն է: Եվ ֆիլմը սկզբից մինչև վերջ այդպես տարօրինակ է, ինչպես և գլխավոր հերոսը: Սյուժեն բավականին խճճված է, բայց` շատ հետաքրքիր: Այս ֆիլմն արդեն մեծ թվով երկրպագուների է գրավել:
«Մեքենավարը» («Машинист»)
Այս տղան չի քնում արդեն մեկ տարի: Վերածվելով կենդանի կմախքի` նա գտնվում է քնի և իրականության մեջտեղում: Երկխոսություն, հիանալի երաժշտություն… այս ամենը ֆիլմը վերածում են հետաքրքիր պատմության, որտեղ հերոսը փորձում է քնել և միաժամանակ հասկանալ, թե ինչն է իրեն խանգարուն: Քրիստիան Բեյլն այստեղ ուղղակի անճանաչելի է:
«Ծանրոց» («Посылка»)
Արթուրը և Նորման երիտասարդ ամուսիններ են, ովքեր ֆինանսական դժվարություններ են ապրում: Հանկարծակի ամուսինները դառնում են կոճակով ծանրոցի տեր: Նրանց բացատրում են, որ եթե սեղմեն կոճակը, ապա նրանք միանգամից միլիոն դոլար կստանան: Սակայն մեկ հանգամանք կա… այդ պահին ինչ-որ տեղ կմահանա իրենց անծանոթ մարդ: Ֆիլմը մտածելու տեղիք է տալիս… իսկ դուք կկարողանայի՞ք ինչ-որ մեկին զրկել կյանքից:
«Լինել Ջոն Մալկովիչ» («Быть Джоном Малковичем»)
Իր աշխատասենյակում Քրեյգ Շվարտցը հայտնաբերում է փոքրիկ գաղտնի դուռ, որտեղ թաքնված է մուտք դեպի հայտնի դերասան Ջոն Մալկովիչի ուղեղը: Քրեյգը որոշում է զբաղվել բոլոր ցանկացողների մուտքով դեպի հայտնի դերասանի ուղեղ:
«Մոլեգնություն» («Одержимость»)
Հիանալի մելոդրամա, որը ֆիլմի ամբողջ ընթացքում չի թողնում թուլանալ: Մինչ ֆիլմի ավարտը չես հասկանում, թե ինչպես այն կավարտվի և ուր կտանի ինտրիգը: Սաունդտրեկն այստեղ առանձնակի ուշադրության է արժանի. այն ուղղակի հիանալի է ընտրված:
«Սարդ» («Паук»)
20 տարի անցկացնելով հոգեբուժարանում` Դեննիս Քլեգը վերադառնում է այնտեղ, որտեղ անցել է նրա մանկությունը: Ինչպես սարդ, նա գնում է հիշողությունների սարդոստայնով:
«Թշնամին» («Враг»)
Շատ հետաքրքիր և դիտելու արժանի ֆիլմ: Երիտասարդը վարձույթով ֆիլմ է վերցնում և այն դիտելիս հայտնաբերում, որ գլխավոր դերակատարն իրեն շատ նման է, կարծես իր պատճենը լինի: Իր պատճենին գտնելու փորձերը նրա համար հետաքրքիր ընթացք են ունենում: Ի վերջո, ով է նա…
«Կեղտ» («Грязь»)
Շատ հզոր ֆիլմ է` հետաքրքիր սյուժեով և դերասանների հիանալի խաղով: Բրյուս Ռոբերտսոնը ծախու ոստիկան է, որը շեղված է ալկոհոլի և սեքսի հանդեպ: Աշխատանքում նրան պաշտոնի բարձրացում է սպասվում, եթե գործընկերները չփչացնեն ամեն ինչ:
«Եռանկյունի» («Треугольник»)
Գրեգն իր զուգընկերուհի Ջեսսիին հրավիրում է օրն ընկերների հետ միասին անցկացնել նավահանգստում: Ուժեղ փոթորիկը շրջում է նավը, և նրանց օգնության են հասնում: Պարզվում է, որ նավը դատարկ է, և ժամանակը կանգ է առել: Բայց նրանք միայնակ չեն, նրանց ինչ-որ մեկը հետևում է…
«Նույնականացում» («Идентификация»)
Ջրհեղեղի պատճառով 10 զբոսաշրջիկներ ստիպված են լինում գիշերը մնալ հյուրատանը: Սակայն շուտով մարդիկ մեկը մյուսի հետևից մահանում են, և նրանց մեջ գտնվող մարդասպանը մինչև հիմա չի գտնվել: Ֆիլմն այնպես է ստեղծված, որ վերջաբանն իրոք ցնցում է:
«Մակընացությունների երկիր» («Страна приливов»)
Նոյը որոշում է իր փոքրիկ դստերը տանել իր մանկության տունը: Իրականությունից փախչելու փորձերը նրանց բերում են մռայլության, որտեղ ամեն ինչ տխուր հեքիաթի է նման:
«Դեվիդ Գեյլի կյանքը» («Жизнь Дэвида Гейла»)
Սա երևի թե ամենալ ֆիլմերից մեկն է, որը պատմում է արդարության վերականգնման պայքարի մասին: Հիանալի Քեվին Սփեյսին իր խաղով ստիպում է հետևել ֆիլմի ողջ ընթացքին: