ԱՄՆ-ի ազգային անվտանգության նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենը պարզաբանել է, որ ամերիկյան անօդաչու սարքերը որպես թիրախ օգտագործվում են ոչ թե կոնկրետ անձի, այլ` բջջային հեռախոսի վրա, և դա անխուսափելիորեն հանգեցնում է սխալ ավիահարվածների իրականացմանը. փոխանցում է Интерфакс-ը:
«Դրանք ուղղված են ոչ թե կոնկրետ քաղաքացու, այլ` հեռախոսի վրա: Եվ նրանք չգիտեն, թե այդ պահին ում ձեռքին է գտնվում հեռախոսը՝ ահաբեկչի, թե նրա մոր: Եվ այդ իսկ պատճառով անօդաչու սարքերի հարվածներից շատերը ձախողվում են»,-հայտարարել է Սնոուդենը շվեդական Dagens Nyheter պարբերականի հարցազրույցում:
Ընդ որում, նրա կարծիքով, ԱՄՆ-ի և նրա դաշնակից երկրների ավիահարվածերը չեն լուծում խնդիրները, այլ, ընդհակառակը, նոր խնդիրներ են առաջացնում:
Այն հարցին, թե ինչպես է նա ապրում Ռուսաստանում, Սնոուդենը պատասխանել է, որ դժավարանում է խոսել դրա մասին, և ոչ միայն անվտանգության նկատառումներից ելնելով: Նա նաև նշել է, որ կարոտում է իր ընտանիքն ու հայրենիքը, սակայն չի զղջում իր ընդունած որոշումների համար:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան