ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Եթե անձը հաշմանդամության կարգ ունի, ապա ի՞նչը կարող է հիմք դառնալ, որպեսզի հաշմանդամության այլ (ավելի ցածր) խումբ սահմանվի կամ տվյալ անձն այլեւս հաշմանդամ չճանաչվի:

Սոնյա Եղիազարյան (68 տարեկան, թոշակառու)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Քանի որ օրգանիզմի ֆունկցիայի շատ խանգարումներ ենթակա են շտկման, «հաշմանդամություն» հասկացությունը սահմանվում է որպես փոփոխման ենթարկվող հասկացություն: Ժամանակի ընթացքում հաշմանդամի անհատական վերականգնողական ծրագրի համապատասխան արդյունավետ իրականացված միջոցառումները (բուժում, վերականգնում, հոգեբանական օգնություն) կարող են առաջ բերել հաշմանդամություն առաջացնող ֆունկցիայի խանգարման փոխհատուցում կամ իսպառ վերացում, որի արդյունքում սահմանված հաշմանդամության խումբը կարող է իջնել կամ հաշմանդամություն չսահմանվել:

ՀՀ բժշկասոցիալական
փորձաքննության գործակալություն


«ԺՈՂՈՎՈՒՐԴ».
Լինում են դեպքեր, երբ, օրինակ, ոտքից զրկված մարդուն հաշմանդամության կարգ սահմանելուց հետո նորից կանչում են համապատասխան հանձնաժողով… Բացի այդ, գաղտնիք չէ, որ մեր օրերում հաշմանդամության որոշակի կարգ ունեցող քաղաքացիները հաճախ մեծ դժվարությամբ են կարողանում օգտվել օրենքով  սահմանված արտոնություններից:




Լրահոս