Երեկ Րաֆֆի Հովհաննիսյանն իր թիմով եղավ Եղվարդում, Ուշանում, Թալինում, Արթիկում, Գյումրիում, Արմավիրում: Բոլոր հանդիպումներին անխտիր ներկա էին ոստիկանության աշխատակիցներ, որոնք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտ հանդիպման վայրում Էին և տեսախցիկները միացրած սպասում էին նրան: Ոստիկանների այստեսակ վերահսկողությունը նորություն չէ ընդդիմության նման հանդիպումների համար: Սակայն երեկ հանդիպումների ժամանակ “Առավոտի” թղթակիցը նկատել է, որ այդ ամբողջ ընթացքում Րաֆֆի Հովհաննիսյանի մեքենային գաղտնի հետևում է Լեքսուս RX 330 մակնիշի և 55 AM 525 պետհամարանիշի մեքենան: Թերթին հաջողվել է լուսանկարել նաև այդ մեքենան վարողին: “Ուշագրավ է, որ այդ մեքենայի վարորդը, իբր շեղելու համար մեր ուշադրությունը, խաչմերուկներում գնամ էր ոչ թե մեր ուղեգծով, այլ թարթիչները միացնում էր և ուղևորվում լրիվ այլ ճանապարհով, սակայն մի քանի վայրկյան անց շրջադարձ էր կատարում և նորից գաղտնի հայտնվում էր նույն ճանապարհին, որտեղ Րաֆֆի Հովհաննիսյանն էր ու նրա թիմը”,- գրել է թերթը` հրապարակլ,ով տվյալ մեքենայի լուսանկարները:
Առավոտ. Լեքսուսով հետեվում էին Րաֆֆի Հովհաննիսյանին
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ