Հայկական ժամանակ. Սամվել Ալեքսանյանը թքած ունի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Երեկ կեսօրին գործարար-պատգամավոր Սամվել Ալեքսանյանը, նույն ինքը` տխրահռչակ Լֆիկ Սամոն, Փակ Շուկայի շինարարության տարածքում սովորականի նման “պրառաբություն” էր անում` բանվորներին բորբոքված ինչ-որ բան բացատրեւլով: Իր շքեղ մեքենան այդ ընթացքում պատգամավորը կայանել էր արգելված գոտում: Ըստ որում` Ալեքսանյանը բանվորների հետ կանգնած էր` շքախմբով հանդերձ: Մեքենան հնարավորինս ցուցադրաբար էր կայանած, ինքն էլ հնարավորինս ցուցադրաբար էր “զրուցում”: Այս պահվածքը հատկապես ուշագրավ է՜` նախօրեին Երեւանի քաղաքապետին առընթեր ճարտարապետական հանձնաժողովի անդամների Տ.Մարգարյանին հանձնած դիմումի ֆոնին, որով հանձնաժողովի անդամները պահանջել էին “Փակ շուկայի” խեղման համար քրեական պատասխանատվության ենթարկել Սամվել Ալեքսանյանին: Վերջինս, փաստորեն, իր ամեն մի քայլով հանրությանը ցույց է տալիս, որ թքած ունի “Փակ շուկայի” շուրջ բարձրացած աղմուկի վրա: Քրգործերով էլ Սերժ Սարգսյանի հովանավորյալին չես վախեցնի:




Լրահոս