Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հաջորդ ամռանը կարող է գլխավորել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ի սեփականատերերը ցանկանում են պորտուգալացի մարզչին տեսնել իրենց թիմում, քանի որ դժգոհ են Լուի վան Գալի աշխատանքից:
Իսկ Մոուրինյոն էլ կարող է հեռանալ «Չելսի»-ից, քանի որ վերջիններս անհաջող մրցաշրջան են անցկացնում։