
Չնայած Սերժ Սարգսյանը բաց տեքստով հասկացրեց, որ չի պատրաստվում կադրային փոփոխություններ անել, սակայն կրկին լուրեր են շրջում, թե փոփոխություններ կլինեն: Խոսում են, որ փոխվարչապետի պաշտոնին է նշանակվելու Պետեկամուտների կոմիտեի նախագահ Գագիկ Խաչատրյանը, ով համակարգելու է ՊԵԿ-ի և նրա հետ միավորված ֆինանսների նախարարության աշխատանքները: Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանին ոմանք տեսնում են Կենտրոնական բանկի ղեկավարի պաշտոնում: Անհայտ է ԿԲ ներկայիս ղեկավար Արթուր Ջավադյանի ճակատագիրը: