Հանուն նախարարի կնոջ` դատախազությունը հակասում է ինքն իրեն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես հայտնի է՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եւ նրա կինը՝ Ռուզաննա Խաչատրյանը, դեռեւս հունիսի սկզբին դիմել էին ՀՀ գլխավոր դատախազությանը՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել այս տարվա գարնանը լույս տեսած մի շարք հրապարակումների հեղինակներին` ըստ որոնց՝ նախարարի կինը, վարելով իր նախկին ընկերոջ ավտոմեքենան, վթարի է ենթարկել այն, ինչի արդյունքում մահացել է գործարար Փայլակ Հայրապետյանի որդին` Հովիկը:

Դատախազությունը ՀՀ ոստիկանությանը հանձնարարել էր քննել այդ դիմումը: Օրերս հայտնի դարձավ, որ դատախազությունը 5 ամիս անց որոշել է ՀՀ ՔՕ 333-րդ հոդվածի 1-ին մասով (սուտ մատնությունը) քրեական գործ հարուցել:

«Ժողովուրդ»-ը փաստաբան Երվանդ Վարոսյանից փորձեց պարզել, թե արդյոք հրապարակումը կարող է սուտ մատնության հատկանիշով քրգործ հարուցելու հիմք դառնալ:

«Չի կարող, որովհետեւ դեռեւս 2013 թվականին ՀՀ դատախազությունը որդեգրել էր այնպիսի քաղաքականություն, որ սուտ մատնության հատկանիշներով կարող են մեղադրանք առաջադրել միայն այն դեպքում, երբ ինքը գրավոր, ՀՀ ՔՕ սահմանված կարգով, նախազգուշացված է սուտ մատնության համար քրեական պատասխանատվության մասին եւ տալիս է հաղորդում հանցագործության մասին: Եթե դատախազությունը հարուցել է սուտ մատնության փաստի առթիվ քրեական գործ՝ միայն հրապարակման հիման վրա, ապա առնվազն ինքն իրեն հակասում է»,- ասաց Վարոսյանը:




Լրահոս