
Նախագահական արարողակարգային ծառայությունը լծվել է ապրիլի 9-ին ՄՀՀ-ում Սերժ Սարգսյանի ինաուգուրացիայի կազմակերպման աշխատանքներին: Դրսից շատ հյուրեր չեն լինելու, ըստ ամենայնի, արարողությանը ներկա կլինի ՌԴ-ից Պուտինի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Իվանովը, ԵԺԿ միջազգային քարտուղար Նիկոլա Բրիեքը, Չինաստանից` մեծ պատվիրակություն: Հյուրերի ցանկը դեռ ճշտվում է: Ինչ վերաբերում է “ներքին” հյուրերին, ապա ԲՀԿ առաջնորդի խոսնակը կրկնել է, որ դեռ չի խոսել արտասահմանից վերադարձած Ծառուկյանի հետ, ու չգիտեն` մասնակցելո՞ւ է նա, թե՞ ոչ: Իսկ ՀՀԿ-ից “Հրապարակին” հայտնել ե, թե իր գործն է` ուզում է մասնակցի, ուզում է` չէ: Թեև երեկ Գալուստ Սահակյանն ասել էր, որ Ծառուկյանը խմբակցության ղեկավար է և պարտավոր է մասնակցել երդմնակալությանը: Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակը չի պատասխանում հեռախոսազանգերին` վերջինիս մասնակցության հարցը մնացել է առկախ: