Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում ադրբեջանամետ զեկույցի վերաբերյալ ԵԽԽՎ որոշումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անընդունելի է համարում Ռոբերտ Ուոլթերի զեկույցին հավանություն տալու ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի որոշումը: «Արմենպրես»­ի փոխանցմամբ` լրագրողների հետ զրույցում Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարն ընդգծեց, որ պետք է համատեղ աշխատել ռազմա­ քաղաքական ղեկավարության նախանշած նպատակներին հասնելու համար` ի շահ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ժողովրդի:

«Բոլոր այլ տեսակետները, որոնք կարող են միակողմանի որոշումների հանգեցնել կամ էլ միակողմանի արարքներ պարտադրել, մեզ համար անընդունելի են։ Մենք համարում ենք, որ հակամարտությունը կարող է կարգավորվել խաղաղ քաղաքական եղանակով, երկխոսության միջոցով եւ վստահության մթնոլորտում», ­ ասաց նախարարը՝ հավելելով, որ դա պիտի տեղի ունենա միջազգային հանրության աջակցությամբ։

Ռոբերտ Ուոլթերի զեկույցը առանձնանում է զարմանալի միակողմանիությամբ, ոչ օբյեկտիվությամբ եւ կանխակալությամբ։ ԱՄՆ­ից ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նոյեմբերի 6­ին բացասական վերաբերմունք է արտահայտել ԵԽԽՎ­ ի՝ բանակցային գործընթացին միջամտելու փորձերին




Լրահոս