Արվեստի ամենասարսափելի գլուխգործոցները (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արվեստի գլուխգործոցները փառաբանվում են իրենց գեղեցկությամբ, սակայն սարսափելի գործեր են հանդիպում նույնիսկ ամենահայտնի նկարիչների աշխատանքներում:

Ֆրենսիս Բեկոն, «Ֆիգուրա մսի հետ» (1954)

Նկարը՝ Իննոկենտիոս X պապի դիմանկարի ակնարկն է` Դիեգո Վելասկեսի հեղինակությամբ:

1

 

Ֆրիդա Կալո, «Մի քանի կմճթոց» (1935)

Նկարը հիմնված է թերթում տպագրված նորության վրա, որում ասվում է, որ տղամարդը սպանել է իր ըկերուհուն՝ 20 անգամ դանակի հարված հասցնելով: Երբ նրան հարցաքննել են, նա ասել է. «Ես միայն մի փորք կմճթել եմ նրան»:

2

 

Սալվադոր Դալի, «Պատերազմի դեմքը» (1940)

Սա Դալիի ամենազարհուրելի սյուրռեալիստական ստեղծագործությունն է, որը նա նկարել է իսպանական քաղաքացիական պատերազմի ավարտից հետո:

3

 

Ֆրանսիսկո Գոյա, «Սատուրը կուլ է տալիս իր որդուն» (1819-1823)

Հիմնված է Քրոնոսի մասին միֆի հիման վրա, ով կուլ էր տալիս իր երեխաներին, որպեսզի նրանք գահընկեց չանեին իրեն:

4

 

Դիանա Արբուս«Խաղալիք նռնակով երեխան» (1962)

Դիանան շրջում էր երեխայի կողքով՝ փորձելով նկարել նրան, երբ վերջինս զայրացած ասաց. «Նկարե’ք վերջապես»:

5

 

Կարավաջո, «Յուդիֆն ու Օլոֆերնը» (1598-1599)

Այս տեսարանը նկարել են շատ նկարիչներ, սակայն Կարավաջոյի նկարն առավել զարհուրելի է:

6

 

Գուստավ Կլիմտ, «Բեթհովենյան ֆրիզ» (1901)

Ուշադրություն դարձրե’ք հունական դիցաբանության ամենասարսափելի հրեշին՝ Տիֆոնին և մարդանման էակներին, որոնք արտացոլում են հիվանդությունը, խելագարությունը, մահը (ձախից) և անբարոյականությունը, ցանկասիրությունը և անբավությունը (աջից):

000171 I

 

Դեմյեն Հերստ, «Հազարավոր տարիներ» (1990)

Սա նկար է կյանքի փուլերի մասին. ճանճերը ձու են դնում կովի կտրած գլխի մեջ, ձվերը վերածվում են թրթուռների և կրկին սատկում ճանճասպանից:

8

8_2

 

Ռենե Մագրիտ,  «Սիրահարները» (1928) 

9

 

Սինդի Շերման, «Առանց անվանման» (1985)

10

 

Ալֆրեդ Կուբին, «Ձու» (1901-1902)

Սիմվոլիստ Կուբինը տարված էր կանացի մարմնով, նա նկարում էր մահն ու հղիությունը միասին:

11

 

Էնդի Ուորհոլ, «Ինքնասպանություն», (1964)

12

 

Ֆրենսիս Բեկոն, «Երեք էտյուդ ֆիգուրներին խաչելության ստորոտին» (1944)

Բեկոնը տարված էր կրոնական մոտիվներով

13




Լրահոս