Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Կարիմ Բենզեման վերադարձել է ամբողջական մարզումների և պատրաստ է խաղալ «Սևիլիա»-ի դեմ հանդիպմանը: Ինչպես հայտնում է AS-ը, Ռաֆայել Բենիտեսը պատրաստ է նրան ընդգրկել թիմում, չնայած նրա անձի շուրջ եղած սկանդալին:
Ինչպես հայտնի է, նա ձերբակալվել էր ֆուտբոլիստ Մատյե Վալբուենային շանտաժի ենթարկելու համար և այդ գործում կասկածյալներից մեկն է:
Հիշեցնենք, որ Բենզեման վնասվածքի պատճառով բաց էր թողել մոտ մեկ ամիս: