Գեղարքունիքում մեքենան ընկել է ձորը, կան տուժածներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Արտակարգ իրավիճակների նախարարություն ապրիլի 2-ին՝ ժամը 20.45-ին տեղեկություն է ստացվել, որ Գավառ-Մարտունի ավտոճանապարհին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար. կան տուժածներ և անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Ըստ ԱԻՆ կայքի՝ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ “ՎԱԶ 2101” մակնիշի 91 TO 900 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ Էդիկ Հովհաննիսյան, ծնվ.1982թ.) Գավառ – Մարտունի ավտոճանապարհի 13-րդ կմ-ում դուրս է եկել երթևեկելի հատվածից և ընկել հարակից ձորակը:
Հրշեջ -փրկարարների օգնությամբ Է. Հովհաննիսյանը և ավտոմեքենայի ուղևոր Սուրեն Կարապետյանը (ծնվ. 1987 թ.) դուրս են բերվել ձորակից, ովքեր հոսպիտալացվել են Գավառ քաղաքի բժշկական կենտրոն:  Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:




Լրահոս