Հիվանդանոցից Ոստիկանության Մալաթիայի բաժնում ապրիլի 1-ին՝ ժամը 23.30-ին, հաղորդում էր ստացվել, որ “քթոսկրի կոտրվածք” ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1976 թ. ծնված Սուսաննա Խ.-ն: Ըստ Ոստիկանության մամուլի ծառայության՝ կատարված ստուգումներով պարզվել է, որ ապրիլի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, նշված շենքի շքամուտքում, վիճաբանության ժամանակ, Սուսաննա Խ.-ին բռունցքով հարվածել և վնասվածքը պատճառել է 1976 թ. ծնված Աշոտ Դ.-ն:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: