Ապրիլի 2-ին՝ ժամը 00.10-ին, ոստիկանության Վանաձորի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Նարեկացու փողոցի թիվ 37 շենքի մոտ վիճաբանություն է տեղի ունենում: Մեկնած օպերատիվ խմբին 1989 թ. ծնված Վահե Գ.-ն հաղորդում է տվել, որ 1975 թ. ծնված Գագիկ Ղ.-ն ժամը 00.05-ի սահմաններում վարելով “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենան՝ բախվել է Նարեկացու թիվ 37 շենքի բակում կայանված իր “Ֆորդ-Տրանզիտ” մակնիշի ավտոմեքենային, որից հետո վիճաբանել և ձեռքերով հարվածներ է հասցրել իրեն՚ մարմնի տարբեր մասերում պատճառելով վնասվածքներ: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն: