Ռուսական տուրօպերատորները Եգիպտոս մեկնող զբոսաշրջիկներին առաջարկել են մեկնել Անթալիա: Նոր առաջարկից հրաժարված զբոսաշրջիկներին կվերադարձնեն վնասի չափը կես տարվա ընթացքում:
Ինչպես հայտնում են ռուսական ԶԼՄ-ները, մի շարք տուրիստական ընկերություններ կարողացել են արագ կողմնորոշվել Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցության դադարեցումից հետո:
Նոյեմբերի 7-ին Բելգորոդից Եգիպտոս մոտակա չվերթը տեղափոխվել է թուրքական Անթալիա հանգստավայր: Ինչպես գրում է ТАСС-ը՝ հղում անելով տուրիստական գործակալություններից մեկի աղբյուրին, Թուրքիայում ռուս զբոսաշրջիկներին կտեղավորեն 5-աստղանի հյուրանոցներում:
Հիշեցնենք, որ նախօրեին որոշում էր կայացվել դադարեցնել Ռուսաստանի և Եգիպտոսի միջև ավիահաղորդակցությունը՝ մինչև A321-ի կործանման պաճառների վերջնական բացահայտումը:
Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան