Զվարթնոց օդանավակայանը ավելացնում է չվերթները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Արմենիա” միջազգային օդանավակայաններ”  ընկերությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կապված “Արմավիա” ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակի հետ:
Հայտարարությունում ասվում է.
“Խիստ մտահոգված լինելով “Արմավիա” ավիաընկերության շուրջ ստեղծված իրավիճակից, թեեւ մյուս շահագրգիռ կողմերի պես կրած կորուստներին, հայտնում ենք, որ մեր ընկերությունը շարունակում է ակտիվորեն աշխատել մյուս գործող ավիաընկերությունների հետ շուկայում առաջացած հնարավոր բացերը լրացնելու համար:
Մասնավորապես ուզում ենք տեղեկացնել, որ հետեւյալ ավիաընկերությունների հետ ձեռք են բերվել պայմանավորվածություններ չվերթների ավելացման վերաբերյալ
Ավստրիական ավիաուղիները կսկսի իրականացնել շաբաթական 7 չվերթ
Չեխական ավիաուղիներ` 7 չվերթ
Ալիտալիան` 3 չվերթ
Հունիսի սկզբից  չվերթերը կվերսկսի նաեւ լեհական ԼՈՏ ավիաընկերությունը` շաբաթական իրականացնելով 5 չվերթ:
Քննարկումներ են տարվում նաեւ այլ ավիաընկերությունների հետ` չվերթների հաճախականությունների ավելացման վերաբերյալ:
Ակնկալվում է Ֆլայ Դուբայ ավիաընկերության կողմից հաճախականությունը հասցնել մինչեւ ամենօրյա չվերթների իրականացում”:




Լրահոս