Գողություն՝ Դալմա Գարդեն Մոլից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, գողություններ կատարելու կասկածանքով, մարտի 30-ին Ռուսթավելու փողոցի տներից մեկից բերման են ենթարկել 1988 թ. ծնված Տաթևիկ Ս.-ին: Պարզվել է, որ նա մարտի 27-ին` ժամը 17.30-18.00-ն ընկած ժամանակահատվածում “Դալմա Գարդեն Մոլ” առևտրի կենտրոնում գործող հագուստի խանութներից գողացել է շուրջ 235.000 դրամ արժողության կանացի և մանկական կոշկեղեն: Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:




Լրահոս