Գերմանիայի խորհրդարանը թույլատրել է էվթանազիան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Բունդեսթագն օրենք է ընդունել, որի համաձայն` թույլատրվում է մի շարք պայմաններով օգնել մարդկանց, ովքեր ցանկանում են ինքնակամ հեռանալ կյանքից. փոխանցում է Интерфакс-ը:

Օրենքի համաձայն՝ քաղաքացիները, այդ թվում` անբուժելի հիվանդի հարազատները, իրավունք ունեն միջամտել էվթանազիայի իրականացմանը՝ ալտրուիստական նկատառումներից ելնելով:

Միևնույն ժամանակ, օրենքն արգելել է միջամտել էվթանազիային՝ առևտրային հիմքի վրա: Այս մասի խախտման դեպքում մարդկանց կսպառնա մինչև 3 տարվա ազատազրկում:

Օրենքի ընդունման համար կողմ է քվեարկել 360 պատգամավոր, դեմ՝ 233-ը:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան 




Լրահոս