Armlur .am խմբագրություն զանգահարած Արմավիրի մարզի բնակչուհի Նվարդ Երանոսյանը ասաց, որ ինքը հիացած է Զատիկի օրվան նվիրված միջոցառումով, որը կազմակերպել էին Արմավիր քաղաքի “ՀՀ Ազգային Սկատական կազմակերպության Արմավիրի միավորը”: “Շատ լավ բան էին կազմակերպել, շատ լավ էր ամբողջ քաղաքը մասնակցեց այդ միջոցառմանը, քաղաքի մեծ զբոսայոգւմ էին կազմակերպել, քաղաքապետարանն էլ օգնել էր: Սկաուտական պարի խմբակն էր հանդես գալիս, ցուցադրվեցին նկարներ, ձեռային աշխատանքներ: Ու մեկ էլ շատ հետաքրքիր էր, որ պարի ուսուցում եղավ ժողովրդի հետ, ովքեր հավաքվել էին իրենց հետ պարեցին: Մի խոսքով շատ լավ միջոցառում էր, մեր քաղաքը երբեք տենց բաներ չէր տեսել, սեղաների վրա էլ Զատիկի տոնին նվիրված ուտեստներն էին ու ժողովուրդը դրանիցից օգտվում էր: Ներկայացվում էր Զատիկի խորհուրդը մի խոսքով շատ շնորհակալ ենք իրենցից նման ձեւով Զատիկի տոնը կազմակերպելու ու նշելու համար”,-նշեց տիկին Նվարդը: Մեր զրուցակիցն ասաց, որ ամբողջ քաղաքը տպավորված է այդ միջոցառումով եւ ինքը շատ է ցանկանում շնորհակալություն հայտնել կազմակերպիչներին:
ՔԱՂԱՔՑԻՆԵՐԸ ԳՈՀ ԵՆ ՍԿԱՈՒՏՆԵՐԻՑ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ