Սիերա Լեոնեն հայտնել է Էբոլայի ավարտի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սիերա Լեոնեի իշխանությունները հայտարարել են Էբոլա մահացու վարակի ավարտի մասին. փոխանցում է Associated Presse-ը: Երկրում սկսվել է 90-օրյա ժամանակահատվածը, որի ընթացքում բժիշկները պետք է հետևեն իրավիճակին:

Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ Սիերա Լեոնեն կարող է հայտարարել երկրի` Էբոլայից ազատվելու մասին, եթե վարակի նոր դեպքեր չգրանցվեն: ԱՀԿ-ն համարում է, որ վարակի ավարտի մասին կարելի է հայտարարել 42 օր անց:

Էբոլան բռնկվեց 2014թ. փետրվարին Գվինեայում, որից հետո վարակը տարածվեց հարևան Սիերա Լեոնեում և Լիբերիայում: Վարակի տարածման սկզբից 3 երկրներում զոհվեց 11 հազար մարդ, ևս 28 հազարը վարակվեցին մահացու վիրուսով:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս