
Ապրիլի 2-ին, ժամը 18.59-ին տեղեկություն է ստացվել, որ Արարատի մարզի Նարեկ գյուղում Նորիկ Գեւորգյանը, իրեն պատկանող հողատարածքում աշխատանքներ կատարելիս, հայտնաբերել է պայթուցիկ սարք (ըստ նախնական վարկածի` РГД-5 տիպի նռնակ):
ԱԻՆ լրատվության վարչությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության ՃԿԿ օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ Նորիկ Գեւորգյանին պատկանող այգում, որը գտնվում է Նարեկ գյուղից 2 կմ հեռավորության վրա, հայտնաբերված պայթուցիկ սարքը ,Ф-1ե տեսակի նռնակ է, ինչը վնասազերծելու եւ անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է սակրավորական խումբ: Աշխատանքները կվերսկսվեն ապրիլի 3-ի առավոտյան: Դեպքի մասին տեղյակ են պահվել համապատասխան մարմինները: