Նոյեմբերի 6-ին Ուգանդայում ՌԴ դեսպանության հյուպատոսը Ջուբայում հանդիպում է ունեցել ավիաընկերության ղեկավարության հետ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը եւ Ուգանդայում ՌԴ դեսպանությունը կապահովեն ողջ իրավական գործառույթների իրականացումը, իսկ ավիաընկերության ղեկավարությունը, համագործակցելով ապահովագրական ընկերության հետ, կապահովի աճյունների տեղափոխումը, համապատասխանաբար, ՀՀ եւ ՌԴ։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ջուբայի օդանավակայանը շաբաթ եւ կիրակի օրերին ամբողջության փակ է, տեխնիկական խնդիրների կարգավորումից հետո առաջիկա մի քանի օրվա ընթացքում հնարավոր կլինի ՀՀ քաղաքացիների աճյունները տեղափոխել Հայրենիք։ Ջուբայում է գտնվում Եգիպտոսում ՀՀ դեսպանության հյուպատոսը։
Լրացուցիչ տեղեկատվության մասին կհայտնվի հավելյալ։
ՀՀ ԱԳՆ