Խոհանոցային դանակով հարվածել է զոքանչին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ապրիլի 3-ին՝ ժամը 00.15-ին, անհայտ քաղաքացուց հաղորդում է ստացվել, որ Ն. Զարյան փողոցի թիվ 15/Ա շենքի 7-րդ հարկում վիճաբանություն է:
 
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը, նույն օրը, ժամը 00.20-ին, հիվանդանոցից Ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ ,ձախ ձեռքի դաստակի 3-րդ մատի կտրած վերքե ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1947 թ. ծնված Ռոդինա Մ.-ն:
Պարզվել է, որ նույն օրը, ժամը 00.15-ի սահմաններում, Ն. Զարյան փողոցի 15 շենքի բնակարաններից մեկում, վիճաբանության ժամանակ, 1970թ. ծնված Ն. Ա.-ն քաշքշուկի մեջ է մտել կնոջ մոր Ռոդինա Մ.-ի հետ, որի ընթացքում խոհանոցային դանակով վնասել է Ռոդինա Մ.-ի ձախ ձեռքը:
Ն.Ա.-ն բերման է ենթարկվել ոստիկանություն: Ռոդինա Մ.-ն հրաժարվել է հաղորդում տալուց: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս