Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի ղեկավարությունն, առանց համապատասխան շինարարական փաստաթղթերի առկայության, մետրոյի “Երիտասարդական” կայարանի գետնանցումում ապօրինի կերպով տեղադրել է շուրջ 60 մետր երկարությամբ կրպակաշար, որը նաեւ անհարմարություն է առաջացրել ուղեւորների անցուդարձի համար:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ մետրոպոլիտենի կայարանի տարածքում առանց համապատասխան շինթույլտվության ինքնակամ կառուցապատում իրականացնելու պատճառով մետրոպոլիտենի տնօրենին հայտարարվել է խիստ նկատողություն: