Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության եւ Մաշտոցի բաժնի ծառայողները ապրիլի 1-ին, ժամը 21.30-ին, թմրամիջոց պահելու կասկածանքով Շինարարների փողոցի բնակարաններից մեկից բերման են ենթարկել 50-ամյա Կարեն Ս.-ին, 39-ամյա Հովհաննես Ա.-ին, 44-ամյա Կարապետ Մ.-ին եւ 48-ամյա Գագիկ Մ.-ին: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ Կարեն Ս.-ի բնակարանի հյուրասենյակի սեղանից հայտնաբերվել են լուծույթներով տարաներ, շշեր, ներարկիչներ, սրվակներ եւ դեղամիջոցներ: Ըստ Հովհաննես Ա.-ի բացատրության` հայտնաբերվածը թմրամիջոց է, որը ինքը պատրաստել է ներարկման միջոցով օգտագործելու համար: Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն:
Շինարարների փողոցում հայտնաբերել են 4 թմրամոլի
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ