Կոտայքի մարզում քաղաքացին ոտքերը մեխել է ասֆալտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ ապրիլի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Չարենցավանի բժշկական կենտրոն Ոստիկանության Չարենցավանի բաժնից ահազանգ է ստացվել, որ Արզաքան գյուղի “Հերոսների” հուշարձանի մոտ մի տղամարդ ոտքերը մեխել է ասֆալտին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այդ քաղաքացին Ենոք Գրիգորյանն է, ով իր այդ քայլը կապում է ի նշան բողոքի Ճանապարհային ոստիկանության աշխատակից Գեղամ Հովհաննիսյանի և նրա կնոջ եղբոր՝ Միհրան Վարդանյանի դեմ: Ի դեպ, ըստ գյուղացիների, սա առաջին դեպքը չէ, որ նա դիմում է նման քայլի:
Այսօր Ե. Գրիգորյանը Չարենցավանի ոստիկանապետից պահանջում է, որպեսզի նա աշխատանքից ազատի Գ. Հովհաննիսյանին, սակայն երբ գյուղացիները նրան ասել են, որ Չարենցավանի ոստիկանապետը իրավասու չէ, պատասխանել է՝ դե ուրեմն թող նրան էլ գործից ազատեն: 




Լրահոս