Նյու Յորքում 26 աստիճան «շոգին» քաղաքի գլխավոր տոնածառն են տեղադրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նյու Յորքի գլխավոր տոնածառը տեղադրվել է մեգապոլիսի կենտրոնում` Ռոքֆելեր-պլազա հրապարակում 26 աստիճան շոգին: Տոնածառի բարձրությունը 24 մ է, մոտ 10 տոննա է կշռում: Մոտ 80 տարեկան տոնածառը տեղադրել են մի քանի տասնյակ բանվորներ:

Ուրբաթ օրը Նյու Յորքում եղանակը բոլորովին չէր հիշեցնում մոտեցող Ծննդյան տոնի մասին: Այն ժամանակ, երբ բանվորները տեղադրում էին տոնածառը, քաղաքի կենտրոնում ջերմաստիճանը 26 էր: «Այդ ցուցանիշը հավասար է 1948թ. արձանագրված ռեկորդային ցուցանիշին»,-ТАСС գործակալությունը մեջբերում է օդերևութաբան Ջեյ Էնգլի խոսքը:

Մի քանի շաբաթվա ընթացքում այն կզարդարեն հսկայական ծաղկաշղթայով, որի վրա կլինի մոտ 45 հազար լամպ, իսկ գագաթին, ավանդաբար, հսկայական աստղ կտեղադրվի, որը պատրաստել են Swarovski ավստրիական ընկերության վարպետները: Այս տարի տոնածառի լուսերը կվառվեն դեկտեմբերի 2-ին:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան      




Լրահոս