ՌԴ դրոշի ներքո հանդես եկող հայազգի բնցքամարտիկ Դավիթ Ավանեսյանը, երեկ Մոնակոյում պարտության մատնել վենեսուելացի Չառլի Նավարոյին, նվաճել է կիսամիջին քաշային կարգում բռնցքամարտի Համաշխարհային կազմակերպության (WBA) ժամանակավոր տիտղոսը: Այս մասին տեղեկացնում է kommersant.ru-ն` հղում անելով allboxing.ru-ին:
Մենամարտն ավարտվել է տեխնիկական նոկաուտով 9-րդ ռաունդում:
Դավիթ Ավանեսյանն իր կարիերայի ընթացքում 21 մենամարտ հաղթել է, գրանցել է մեկ ոչ ոքի և մեկ պարտություն: Այս հաղթանակը նրան դարձրեց WBA-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի տիտղոսի հավակնորդ: Չեմպիոնի կոչումն այժմ պատկանում է ամերիկացի Քիթ Թուրմանին:
Հայազգի բռնցքամարտիկի մրցակիցը` Նավարոն, 25 հաղթանակ է տոնել և կրել 8 պարտություն:
Ստորև տեսանյութով ներկայացնում ենք մենամարտի հիշարժան դրվագները.