
Տարեսկզբից Ադրբեջանն 3460 անգամ խախտել է հրադադարի ռեժիմը: Հայաստանի ՊՆ տվյալներով՝ Ադրբեջանի Զինված ուժերը մոտ 590 անգամ օգտարագործել են դիպուկահար, մոտ 205 անգամ՝ խոշոր տրամաչափի, այդ թվում շուրջ 110 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահար զենք: Ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմը խախտելու հետևանքով զոհվել է 2, վիրավորվել՝ 3 հայ զինծառայող և մեկ քաղաքացիական անձ: Նշված դեպքերը գրանցվել են փետրվարին: