Daily Mail –ը գրում է, որ Բրիտանացի ֆերմերը հիմնել է կովի կաթից ստացվող օղու արտադրություն։ Տնտեսության սեփականատեր, 47-ամյա Ջեյսոն Բարբերը, ով ունի 250 կով, պատմել է, որ գաղափարը վերցրել է վավերագրական ֆիլմից։ Իր ,գաղտնիե բաղադրատոմսի եւ դրա մշակման վրա ֆերմերն անդադար աշխատել է 3 տարի։ Նա իր ստեղծագործությունն անվանել է ,Սեւ կովե։ Արտադրանքը շատ հայտնի է եւ ունի մեծ պահանջարկ: Նշվում է, որ բրիտանական հայտնի խոհարարների ռեստորաններում այս օղին դարձել է արդեն պարտադիր ալկոհոլային խմիչք։
Բրիտանացին կաթից օղի է պատրաստում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ