Իսլամիստները գերությունից ազատել են 37 տարեց քրիստոնյայի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը գերությունից ազատ է արձակել 37 տարեց ասորի քրիստոնյայի, ովքեր գերեվարվել էին այս տարվա փետրվարին. փոխանցում է Associated Press-ը:

Ազատ արձակվածների թվում կա 27 կին, 10 տղամարդ, մեծ մասը` տարեցներ:

Նման քայլի պատճառը զինյալները չեն նշում: Գործակալության աղբյուրներից մեկը հաստատում է, որ գերիներին հաջողվել է ազատ արձակել բանակցությունների շնորհիվ, որոնք անց է կացրել եկեղեցին: Մյուս ազատ արձակվածների համար մեծ գումարներ են ծախսվել:

Գերիներն ինքնուրույն հասել են մինչև Թալ-Թամր քաղաք Հաբուր գետի մոտ: Նրանց մեծ մասը տեղի բնակիչներ են:

Թարգմանիչ՝ Քրիստինե Պողոսյան




Լրահոս