
Ապրիլի 1-ին, ժամը 21.00-ի սահմաններում, Երեւանի Բագրատունյաց փողոցում “ՎԱԶ-21083” մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 25-ամյա մի երիտասարդի, որից հետո նշված ավտոմեքենայի հետնամասին է բախվել “ԲՄՎ-525” մակնիշի ավտոմեքենան: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն: