
Ռիո դե Ժանեյրոյի կենտրոնական մայրուղիներից մեկում ավտոբուսը կորցրել է ինքնակառավարումն ու ընկել 10 մ բարձրություն ունեցող էստակադայից, ինչի հետևանքով զոհվել է 7 մարդ, վնասվել` 11-ը: Ըստ ականատեսների, պատճառը վարորդի ու անտոմս ուղևորի վեճն է եղել: Ոստիկանությունը չի բացառել, որ վարորդը վարելիս շեղվել է: