
Մարտի 31-ին, ժամը 08.30-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ Երեւանի Հ. Սահյան փողոցի տներից մեկից բերման է ենթարկվել 26-ամյա Դավիթ Գ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե նա մարտի 30-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: