
Երեկ Փարիզում ավարտվեց թենիսի ATP շարքի մրցաշարը:
Հաղթողի տիտղոսը նվաճեց աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը: Վերջինս եզրափակչում նա 6:2, 6:4 հաշվով հաղթանակ տարավ բրիտանացի Էնդի Մարեյի նկատմամբ:
Այս հաղթանակով Ջոկովիչը 10-րդ տիտղոսը նվաճեց այս մրցաշրջանում 4-րդ անգամ հաղթեց Փարիզում: Մրցաշարի մրցանակային հիմնադրամը 3,288,530 եվրո է: