
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ՝ մարտի 30-ին, ժամը 22.30-ին, Բագրատաշենի տարածքից բերման է ենթարկվել 59-ամյա Արարատ Դ.-ն: Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, որ նա 2004 թ. նոյեմբերի 13-ից ՌԴ Ստավրապոլի իրավապահների կողմից հետախուզվում էր դիտավորյալ մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով: